ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մեր գլխի տակ շատ փափուկ բարձ դրեցին

Մեր գլխի տակ շատ փափուկ բարձ դրեցին
06.11.2024 | 10:36

Մեր կռիվը չավարտվեց 1994-ին, պարզապես այդ ժամանակ մեր գլխի տակ շատ հարմարավետ, փափուկ բարձ դրեցին։ Մենք էլ իսկույն ընկղմվեցինք անուշ քնի մեջ, համարեցինք հարցը լուծված ու անցանք․․․ Ոմանք անցան ալան-թալանին, ոմանք՝ իրենց անձնական կյանքը դասավորելուն, ոմանք պարզապես կորան տեսադաշտից, շատ քչերը մնացին այն համոզման, որ այդ բարձը մի օր դնելու են մեր բերանին, որ խեղդեն: Դրա համար անընդհատ փորձում էինք բարձը քաշքշել, հանել թմբիրի մեջ ապրող ժողովրդի գլխի տակից, բայց չէր ստացվում։ Չէր ստացվում, քանի որ կենտրոնները սկսում էին պիտակավորել նման մարդկանց, ասելով, թե սրա-նրա պրոյեկտն է, սրա-նար մարդն է․․․ Հիմա բարձը հանել են, բայց չհաջողվեց դնել մեր բերանին, որպեսզի խեղդեն: Հիմա այդ բարձը այլ տեղ է, այլոց գլխի տակ է, պետք է պատրաստվենք, որ երբ հերթն իրենց հասնի, իրենց գլխի տակից հանելուն հասնի, իսկույն դնենք բերաններին․․

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ